Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրագավաթների նոր մրցաշրջանը սկսվեց

Սպորտ
76376035e822a71c451aace5e59173a2

Երեկ կայացան չեմպիոնների լիգայի 2011-2012 թթ խաղարկության որակավորման 1-ին փուլի հանդիպումները:

Մրցաշարի առաջին խաղում Լյուքսեմբուրգի «Դյուդելանժը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց Անդորայի «Սանտա Կոլոմային»: Այս փուլի երկրորդ մրցավեճում Սան Մարինոյի «Տրե Ֆիորեն» սեփական հարկի տակ զիջեց Մալթայի չեմպիոն «Վալետային»` 0:3:

Պատասխան խաղերը տեղի կունենան հուլիսի 5-ին:
Հիշեցնենք, որ չեմպիոնների լիգայում Հայաստանը ներկայացնելու է Երեւանի «Փյունիկը»:

Մեր թիմը պայքարը կսկսի որակավորման 2-րդ փուլից, որտեղ կհանդիպի Չեխիայի չեմպիոն «Վիկտորիայի» հետ: