Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավետիք Գրիգորյանը ոչ-ոքի խաղաց

Սպորտ
e2c65d69abcb62b7845233e403206e3f

Հայաստանի 2010 թ չեմպիոն, գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը, բուլղարական Ալբենա քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 4-րդ տուրում ոչ-ոքի խաղաց բուլղարացի Կրում Գեորգիեւի հետ:

Մեր շախմատիստն առաջին կորուստը կրեց եւ այժմ 3,5 միավորով զբաղեցնում է 12-րդ տեղը: Աղյուսակը գլխավորում են 5 շախմատիստներ, որոնք ունեն 100 տոկոսանոց արդյունք:

Հայաստանի մյուս մասնակից Տիգրան Սիմոնյանը այս տուրում խաղաղ դաշն կնքեց բուլղարացի Աթանաս Կոլեւի հետ: Մեր երիտասարդ շախմատիստը 4 հնարավորից վաստակել է 3 միավոր եւ առայժմ 35-րդն է մրցաշարում:

5-րդ տուրում Ավետիք Գրիգորյանը սեւերով կմրցի բոսնիացի Դենիս Կադրիչի հետ, իսկ Տիգրան Սիմոնյանը ուժերը կչափի իսրայելցի Էլի Կոպելեւիչի հետ: