Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փյունիկցիները հաղթեցին

Սպորտ
4214c33a823273e9605cf7b2f288f144

Հայաստանի չեմպիոնը` «Փյունիկը», երեկ ընկերական խաղ է անցկացրել «Լեռնային Արցախ» թիմի հետ: Հանդիպումն ավարտվել է փյունիկցիների հաղթանակով` 2:1:

Ի դեպ, այդ խաղին ներկա է եղել նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ով երկու տարի առաջ թիմը վաճառել էր գործարար Սամվել Ալեքսանյանին:

Հավելենք, որ փյունիկցիները հանդիպումից առաջ նվերներ են հանձնել տեղի պատանի ֆուտբոլիստներին: