Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը հաղթեց Ռուսաստանին

Սպորտ
d445d3b0484c9ccf52407beffecef9bb

Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը շարունակում է իր հաղթարշավը Մոսկվայում անցկացվող Վլադիմիր Դվորկովիչի գավաթի խաղարկությունում:

5-6-րդ տուրերում մեր թիմը մրցեց Ռուսաստանի հավաքականի հետ: Առաջին խաղում գրանցվեց ոչ-ոքի արդյունք` 2:2, իսկ երկրորդում մեր պատանի շախմատիստները հաղթեցին 3:1 հաշվով:

Այդպիսով, Հայաստանի հավաքականը 12 հնարավորից վաստակելով 11 միավոր, շարունակում է վստահ գլխավորել աղյուսակը: Մեր թիմին հաջորդող Ադրբեջանի եւ Չինաստանի ընտրանիները իրենց ակտիվում ունեն 8-ական միավոր: