Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՊԵԿ (2)
A A
Տնտեսություն

Սեպտեմբերի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները․ ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է սեպտեմբերի 1-ից  30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։

16  դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 2․580728 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 11212500 ՀՀ դրամ։  Ցանկն՝ այստեղ։ 

19 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 17․872348 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 13.502.808 ՀՀ դրամ:  Ցանկն՝ այստեղ։ 

16 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում  է 194870000 ՀՀ դրամ։ Ցանկն՝ այստեղ։ 

1 դեպքով արձանագրվել է արգելված գործունեությամբ զբաղվելու փաստ՝ 19880 ՀՀ դրամի չափով։ Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 10․000000 ՀՀ դրամ:   Ցանկն՝ այստեղ։