Բացել լրահոսը Փակել լրահոսը
013
A A
Հասարակություն

Կյանքից հեռացել է դերասանուհի Մեգի Սմիթը

89 տարեկանում կյանքից հեռացել է դերասանուհի Մեգի Սմիթը, որը հայտնի է Հարրի Փոթերի ֆիլմերում, «Դաունթոն աբբայություն» սերիալում իր դերակատարումներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Դերասանուհու մահվան մասին հայտնել են նրա որդիները՝ նշելով, որ նա խաղաղ մահացել է սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ հիվանդանոցում, և իր կյանքի վերջին րոպեներին եղել է ընտանիքի և ընկերների կողքին։