A
A
Բազմաթիվ անգամներ եմ խնդրել հրաժարական չտալ»․ Արդարադատության նախարարի գրառումը
Աջակցիր «Ա1+»-ինԱրդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Վերջին օրերին բազմաթիվ անգամներ եմ խնդրել տիկին Գևորգյանին հրաժարական չտալ: Ցավոք, նա մերժեց իմ բոլոր խնդրանքները:
Շատ ափսոս, որ առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով մեր նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի:
Պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախարարի տեղականը հրաժարականի դիմում է ներկայացրել։