Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էմմա Պողոսյան
A A
Սպորտ

Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն (տեսանյութ)

18-ամյա Էմմա Պողոսյանը դարձել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող։

Իսպանիայի Լեոն քաղաքում անցկացվող առաջնությունում Պողոսյանը մինչև 81 կգ քաշային կարգում երկամարտի 233 կգ արդյունքով նվաճել է ոսկե մեդալը:

Պոկում վարժությունում Էմման 100 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 133 կգ կշռող ծանրաձողը: