Էդմոն Մարուքյանի կոչը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կոչը․
2023 թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, ըստ որի ձեռք էր բերվել պայմանավորվածություն առ այն, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձնի վերջին երկու բանտարկյալներին, ովքեր դիվերսիայի արդյունքում սպանել էին խաղաղ հայ բնակիչների, իսկ Ադրբեջանը Հայաստանին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում գերեվարված և իր բանտերում պահվող 32 հայ ռազմագերիներին։
Այս ողջ գործարքի նպատակն իրականում Ադրբեջանի համար այն էր, որ հայ ռազմագերիների փոխանակման դիմաց Հայաստանն ինքնակամ հրաժարվի COP29 կլիմայի գագաթնաժողովի անցկացման իր թեկնածությունից:
Սա Ադրբեջանի կողմից մարդու առևտրի ակներև դեպք է, որին Հայաստանը համաձայնել է ճարահատյալ։ Սա ոչնչով չի տարբերվում ահաբեկիչների կողմից պատանդներ վերցնելու և նրանց փոխանակման դիմաց պայմանները պարտադրելու դեպքից։ Մնացածը պարզապես լիրիկա է։
Շուտով COP29 գագաթնաժողովը տեղի կունենա տարածաշրջանի ամենաավտորիտար երկրում, որն ունի քաղաքական բանտարկյալներ և մարդու իրավունքների խախտումների ամենավատ ցուցանիշները, և այդուհանդերձ նրանք շարունակում են իրենց հանցավոր գործողությունները՝ նսեմացնելով մարդկային արժանապատվությունը և առևտրի հանելով մարդկային կյանքերը։
Փոխանակ միջազգային հանրությունը դատապարտեր Ադրբեջանին՝ մարդկանց առևտրի այս խայտառակ դեպքի կապակցությամբ, սկսեց ողջունել այս քայլը և միայն հետո հասկացավ, որ Ադրբեջանն իր բանտերում դեռ պահում է 23 հայ ռազմագերիների, մեկ այլ թեմայով նրանց վաճառելու նպատակով։
Հաշվի առնելով վերը նշվածը, ես կոչ եմ անում՝
▪️Միջազգային հանրությանը,
▪️ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի քարտուղարությանը և գործադիր քարտուղար Սայմոն Սթիլին
▪️COP29-ին մասնակցելու հայտ ներկայացրած
բոլոր պետությունների պատվիրակություններին.
հստակ պահանջ ներկայացրե՛ք Ադրբեջանին՝ ազատ արձակելու բոլոր ռազմագերիներին, և այնուհետ միայն որոշե՛ք ձեր մասնակցության հարցը COP29-ին Բաքվում։
Խնդրում եմ միացե՛ք այս կոչին և տարածե՛ք ձեր գործընկերների շրջանում:
Ազատություն Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիներին!!!