Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-0x33wh-786x458z-1
A A
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

 

«Ձերդ գերազանցություն, սիրելի ընկեր,

 

Ընդունեք խնդրեմ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:

 

Հավատացած եմ, որ այս կարևոր շրջափուլում Ձեր հմուտ ղեկավարումն ու առաջնորդությունը կնպաստեն Վրաստանի առավել հզորացմանը և զարգացմանը: Կարևորում եմ Ձեր անձնական ներդրումը Հայաստանի հետ հարաբերությունների խորացման և ամրապնդման գործում:

 

Ցանկանում եմ ընդգծել օրերս Վրաստան կատարած այցելությանս ընթացքում տեղի ունեցած քննարկումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: Հավատացած եմ, որ ռազմավարական գործընկերության ոգով համագործակցությունը դրական արդյունքներ է ունենալու մեր երկրների և եղբայրական ժողովուրդների համար:

 

Կրկին շնորհավորելով Ձեզ ծննդյան օրվա առթիվ՝ մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ, առողջություն և ամենայն բարիք»: