Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Բողոքի ակցիա. ՄԱԿ-ից պահանջում են Բաքվի հայ գերիների հարցը քննարկել ընթացիկ նստաշրջանում. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա անող քաղաքացիներին Գրասենյակի ներկայացուցիչը հայտնեց, որ վաղը ժամը 11-ին կարող են գալ, և նրանցից երեք հոգու կընդունեն:

«ՄԱԿ-ի ՀՀ համակարգողն այստեղ չէ, վաղը ժամը 11-ին եկեք, երեք հոգու կընդունի»,- ասաց ցուցարարների հետ հանդիպման իջած ՄԱԿ գրասենյակի ներկայացուցիչը:

Ակցիայի մասնակից, «Համահայկական ճակատ» շարժման անդամ, «Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Ռուզաննա Ստեփանյանը լրագրողներին ասաց, որ վաղը ինքը և 2 ծնող կգնան հանդիպման:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է  իրականացվել: Մասնակիցները պահանջում էին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քննարկման հարց դարձնել հայ գերիների ազատ արձակման հարցը: