A
A
Շատ հպարտ եմ և մեծ պատիվ է եղել իմ համար լինել այն թիմի մասը, որը պատմություն է կերտել մեր ազգի համար
Աջակցիր «Ա1+»-ինԼեւոն Արոնյանը իր ֆեյսբուքում գրում է․
Շատ լարված օլիմպիադա էր։ Շնորհավորում եմ Հնդկաստանին իրենց պատմական նվաճման համար։
Ինչ վերաբերում է մեզ, ուրախ եմ, որ կարողացա նվաճել արծաթ անհատական մրցաշարի ժամանակ և թիմային արծաթ ԱՄՆ-ի համար։ Շնորհակալություն Ֆաբիին, Ուեսլիին, Լենիերին, Ռեյին, մեր մարզիչներ Ջոնին և Միշային։ Մենք այնքան էլ լավ չխաղացինք, բայց պայքարեցինք մինչև վերջ ու ունեցանք հիասքանչ վերադարձ երկրորդ հատվածում։
Բացի այդ, ուզում եմ կիսվել իմ համար կարևոր ձեռքբերումով։ ՖԻԴԵ-ն իր 100-ամյակը տոնելիս հայտարարեց Հայաստանը դարի թիմ։ Շատ հպարտ եմ և մեծ պատիվ է եղել իմ համար լինել այն թիմի մասը, որը պատմություն է կերտել մեր ազգի համար։
Սիրում եմ բոլոր երկրպագուներին։