Բացել լրահոսը Փակել լրահոսը
460822540_1066224052175423_7605609911553592854_n
A A
Սպորտ

Ինչպես են խաղացել օլիմպիադայի նախավերջին՝ 10-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները

Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի նախավերջին՝ 10-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները 2:2 հաշվով ավարտեցին իրենց հանդիպումները։
🇦🇲 Այսօր մեր տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Ուկրաինայի հավաքականի հետ:
🤝 Հաղթանակ տարավ Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանի և Շանթ Սարգսյանի խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյոււնքով, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտվեց:
🇦🇲 Մեր կանանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Իսպանիայի հավաքականի հետ:
🤝 Հաղթանակ տարան Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը պարտվեցին:
📌 Օլիմպիադայի վերջին խաղափուլը կմեկնարկի վաղը՝ Հայաստանի ժամանակով 13:00-ին:
🥳 Հաջողություն ենք մաղթում մեր հավաքականներին: