Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դանիել Իոաննիսյան
A A
Պաշտոնական

ՔՊ-ն որոշեց ընտրություններն անել Մուսոլինիի հորինած և Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ Սահմանադրություն բերած՝ կայուն մեծամասնության երաշխավորման մեխանիզմով

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՔՊ-ն որոշեց 2026 թվականի ԱԺ ընտրություններն անել Բենիտո Մուսոլինիի հորինած և Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ Սահմանադրություն բերած՝ կայուն մեծամասնության երաշխավորման մեխանիզմով:

Ենթադրում եմ, որ ՔՊ-ում վախենում, են, որ ընտրողների քվեներով մեծամասնություն չեն ունենալու, և ուզում են այդ սցենարում արհեստական բոնուսներով իշխանություն ձևավորել (պահել):
 
Ընդ որում, զավեշտալին այն է, որ ով-ով, բայց ՔՊ-ում պետք է շատ լավ պատկերացնեին, որ խորհրդարանի լեգիտիմությունը ավելի կարևոր է, քան մանդատների քանակը... 2017 թվականին ՀՀԿ-ն ուներ մանդատների քանակ և Ս.Սարգսյանին ընտրեց վարչապետ, բայց լեգիտիմության բացակայության պատճառով դա բերեց քաղաքական ճգնաժամի, ու Սարգսյանն այդ պաշտոնին 6 օր մնաց»։
 
Նշենք, որ քիչ առաջ ավարտվեց սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը։