Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:
Խորհուրդը շարունակել է քննարկել է Դանիել Իոաննիսյանի ներկայացրած «Կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից հրաժարվելու հարց»-ը:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հիշեցրել է, որ վարչապետի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու, ինչին խորհրդի անդամները դեմ չեն արտահայտվել: Նախարարի խոսքով՝ այժմ սակայն փորձ է արվում առանձին մեկ հոդված փոփոխելու, որը հակասում է արձանագրված տրամաբանությանը:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ ցանկություն կա կայուն քաղաքական մեծամասնության կարգավորումի հրաժարվելու, սակայն այն պետք է անել ամբողջ Սահմանադրությունը ախտորոշելուց հետո:
Խորհուրդը քվեարկությամբ հավանություն է տվել ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կայուն քաղաքական մեծամասնություն ձևավորելու սահմանադրական պահանջը վերացնելու առաջարկին:
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ձայների մեծամասնությամբ մերժել է Դանիել Իոաննիսյանի կողմից ներկայացված հայեցակարգային առաջարկության եղանակով փոփոխության իրականացման առաջարկը:
Խորհրդի մեծամասնությունը դեմ է քվեարկել նաև «Կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից հրաժարվելու» հարցի առանձնացմանը ամբողջ ռեֆորմից 2026թ. ԱԺ ընտրություններին ընդառաջ և ԱԺ միջոցով համապատասխան փոփոխություն կատարելու առաջարկին: