Բացել լրահոսը Փակել լրահոսը
ջուր
A A
Պաշտոնական

Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում  սեպտեմբերի 17-ին

 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող պլանային հոսանքազրկման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 17-ին ժամը 10.00-22:00-ն  կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

  • Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածները,
  • Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ա և Բ թաղամասերը (Բագրևանդ թաղամաս):

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

16.09.2024թ.                                      «Վեոլիա Ջուր» ՓԲԸ