A
A
Աշխարհի երիտասարդ պատգամավորները հավաքվել են Հայաստանում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը դարձավ հարթակ աշխարհի երիտասարդների համար ու հյուրընկալեց 60 երկրից ժամանած 150-ից ավելի խորհրդարանականների: Երեւանում անցկացվեց Միջխորհրդարանական միության Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը:
Այս տարվա համաժողովի առանցքում «Խուսափելով կորսված սերունդներ ունենալուց. պահպանելով կրթությունն ու զբաղվածությունը բոլոր հանգամանքներում» թեման էր: Համաժողովի բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ, Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ալեն Սիմոնյանը, Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը, Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը:
Այդ մասին հայտնում են ԱԺ-ից։
Մանրամասները` տեսանյութում: