Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենք առաջարկում ենք Բաքվին 16 հոդվածանոց պայմանագիր ստորագրել, սրանք համաձայնեցված են (տեսանյութ)

Կա 13 հոդված, որոնք ամբողջապես համաձայնեցված են «Խաղաղության պայմանագրի» նախագծում. նախաբանը, թղթի վերնագիրը համաձայնեցված է ամբողջությամբ, ևս երեք հոդված մասնակի է համաձայնեցված, կա ևս մեկ հոդված, որն ընդհանրապես համաձայենցված չէ: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Փաշինյանը նշեց, որ մենք ասում ենք՝ եկեք հիմա սա ստորագրենք և շարունակեք այլ հարցերի վերաբերյալ քննարկումը, որովհետև համաձայնեցված հոդված կա այս պահի նախագծում, որ ասում է՝ պայմանագրի իրականացման ընթացքի շուրջ կողմերն անընդհատ կոնսուլտացիաների մեջ են լինելու և պլյուս՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատում է ենթադրում:
 
«Ադրբեջանական կողմն ասում է՝ չէ, կարևոր հարցեր կան, որոնք պետք է արտահայտվեն: Մեր հարցը հետևյալն է՝ երբ մենք այդ կարևոր հարցերն արտահայտենք, էլ չե՞ն լինելու կարևոր հարցեր: Մենք դրանով ամբողջ կարևոր հարցերի ցանկը սպառելո՞ւ ենք, թե՝ չէ:
 
Եթե կանխավարկածն այն լինի, որ բոլոր կարևոր հարցերը լուծենք, նոր ստորագրենք, դա նշանակում է, որ մենք երբեք չենք ստորագրի: Որովհետև միշտ կլինի ևս 4 կետ, որոնք համաձայնեցված չեն լինի»,- ասաց Փաշինյանը: