Բացել լրահոսը Փակել լրահոսը
հիվանդանոցում երիտասարդ
A A
Հասարակություն

«Հրազդան» ՋԷԿ–ին պատկանող ձուլարանում պայթյունի հետևանքով տուժած անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

«Հրազդան» ՋԷԿ–ին պատկանող ձուլարանում պայթյունի հետևանքով տուժած անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Նրան այս պահին վիրահատում են։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
 
«Եվս չորս տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Նրանք գտնվում են «Հրազդան» ԲԿ–ում»,– ասաց նա։