A
A
Գորիսի քաղաքապետն ազատազրկվեց մեկ տարի ութ ամիս ժամկետով
Աջակցիր «Ա1+»-ինՍյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, մասնակի բավարարեց Պրոբացիայի ծառայության միջնորդությունը՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ։
«Առուշ Առուշանյանի նկատմամբ դատարանը 2022 թվականի մարտի 28-ի դատավճռով նշանակված պատիժը ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով զրկելը փոխարինեց 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման՝ ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելու 3 օրը հաշվարկելով ազատազրկման մեկ օրի դիմաց»,- նշեց նախագահողը։
Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել։