A
A
Մենք կարող են ներգրավել արտոնագրված մասնավոր ընկերություն, որը գնացքի մեջ կարող է ուղեկցել բեռները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին Նախիջևան–Սյունիք–Ադրբեջան ճանապարհով հնարավոր բեռնափոխադրումներ իրականացնելիս ՀՀ–ն դիտարկում է արտոնագրված մասնավոր պահնորդական ընկերությանը ներգրավվելու տարբերակը։ Ի պատասխան լրագրողի Նախիջևան–Սյունիք–Ադրբեջան ճանապարհի վերահսկողությունը մասնավոր ընկերություններին հնարավոր փոխանցման մասին հարցին ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք կարող ենք ներգրավել երկու երկրներում էլ, օրինակ, արտոնագրված մի մասնավոր պահնորդական ընկերություն, որը գնացքի վրա կամ գնացքի մեջ կարող է ուղեկցել բեռները կամ ուղևորներին։ Խոսքը սրա մասին է»,–ասաց նա։
Միրզոյանի խոսքով` այդ տարբերակը դիտարկվում է մարդկանց մոտ անվտանգության զգացողությունը մի աստիճանով էլ ավելացնելու համար։
Միևնույն ժամանակ ԱԳ նախարարը շեշտեց` որևէ բան, որը ենթադրում է միջանցքի ստեղծում և դրա վերահսկողության հանձնում որևէ այլ կողմի, չի քննարկվում։
«Մենք ասել են, որ Հայաստանի համար երրորդ ուժերի ներկայությունը և երրորդ ուժերի կողմից վերահսկողությունը բացառվում է։ Ենթադրվելիք ապաշրջափակվող ենթակառուցվածքի` տվյալ դեպքում երկաթուղու երկայնքով տեղակայվող երրորդ կողմի ոչ պետական, ոչ մասնավոր ներկայությունը մեզ համար ընդունելի չի եղել և հիմա էլ չի»,–հավելեց նախարարը։