Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

«Ստեղ խի՞ պիտի սրճարան չլինի»․ Փաշինյանն այցելել է Ջերմուկում Եղնիկի արձանի դիտահրապարակ (տեսանյութ)

Ջերմուկում կառուցվում է Եղնիկի արձան տանող 1.6 կմ երկարությամբ ճանապարհը, ընթացքի մեջ են դիտահրապարակի կառուցման աշխատանքները․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ծրագրի արժեքն ավելի քան 232 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը:

Ակնկալվում է, որ դիտահրապարակը կնպաստի համայնքի զբոսաշրջության զարգացմանը: Շինաշխատանքները կավարտվեն 2025 թվականին:
Արփա գետի կիրճի և Ջերմուկի խորհրդանիշ եղնիկի արձան տանող ճանապարհի շրջակա ժայռերը ևս սուբվենցիոն ծրագրով լուսավորվել են:
Ծրագրի ընդհանուր արժեքը ավելի քան 34 մլն դրամ է, որից 20 մլն 690 հազարը հատկացրել է Կառավարությունը»,- գրել է Փաշինյանը։