Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Տարօրինակ է»․ Լավրովը խոսել է Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող ճանապարհից, Եռակողմ համաձայանագրից (տեսանյութ)

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եթե ՀՀ իշխանությունները ցանկանում են Բաքվի հետ ուղիղ պայմանավորվել, առանց ՌԴ մասնակցության, ապա՝ «ի սեր Աստծո»։

«Նույն կերպ մենք հիմա մտահոգված ենք, որ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մի քանի գագաթնաժողովներում կնքված եռակողմ պայմանավորվածությունները նույնպես առկախված են։ Ահա, ես հիշատակեցի տրանսպորտային հաղորդակցության վերագործարկումը, հիշատակեցի նաև եռակողմ հանձնաժողովի մասին, որը զբաղվում էր այդ հարցով և որն այժմ արդեն գրեթե չի հավաքվում։ Երևանը համարում է, որ դա պետք է արվի ուղղակիորեն Ադրբեջանի հետ, եթե նրանց մոտ ստացվի, ապա՝ ի սեր Աստծո», –ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում։