Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափը արդյունավետ է. Փաշինյանը՝ ռուսական միջնորդությունից հրաժարվելու մասին (տեսանյութ)

«Մեր բոլոր միջազգային գործընկերների աջակցությունը խաղաղության գործընթացում բարձր ենք գնահատում, բայց տևական ժամանակ Ադրբեջանի հետ աշխատանքը տեղի է ունենում երկկողմ ձևաչափով»,- ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա, այդ ձևաչափն այս ընթացքում որոշակի  արդյունավետություն է ցույց տվել։ Փաշինյանը նշեց, որ այդ մասին ասել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ տեղի ունեցած հեռախոսային խոսակցության ընթացքում։

«Բայց չեմ բացառում այլ ձևաչափով աշխատանք։ Եռակողմ բանակցությունները պետք է գնահատվի տվյալ իրադրության մեջ իր արդյունավետությամբ»,- ասաց Փաշինյանը։

Նա հայտնեց, որ Ադրբեջանի նախագահին առաջարկել է, դիվանագիտական խողովակներով, որպեսզի տեղի ունենա հանդիպում երկկողմ ձևաչափում։

«Կարող ենք այս տրամաբանությունը շարունակել, որովհետև այս պահի դրությամբ արդյունավետ է։ Երբ հասունանա պահը բարձրագույն մակարդակում հանդիպում անցկացնելու, չբացառելով որևէ այլ ձևաչափ, կարծում եմ,  այն կարող է Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունենալ, այնտեղ որտեղ սահմանազատման հանձնաժողովներն են հանդիպում։ Ես պատրաստ եմ նման շփումների»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։