Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրայր թովմասյան
A A
Հասարակություն

Դատարանը որոշեց բերման ենթարկել Հրայր Թովմասյանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտնեց, որ ՍԴ-ի աշխատակազմից և Ոստիկանությունց ստացել է պարզաբանումները, որ այդ մարմինները չեն կարողացել դատարան ներկայանալու վերաբերյալ ծանուցումը հանձնել Հրայր Թովմասյանին։

Մեղադրող կողմը դատարանին առաջարկեց հարկադրանքի միջոցներ կիրառել Հրայր Թովմասյանին դատարան ներկայացնելու համար, ինչը դատարանը բավարարեց։