A
A
Վանաձորում կասեցվել է քարի արտադրամասի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ
Աջակցիր «Ա1+»-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզում «ԱՐԱՄ ՄԱԴՈՅԱՆ ԱՐԿԱԴԻԻ» ԱՁ-ին պատկանող քարի սղոցման, մշակման արտադրամասում իրականացրած ստուգման արդյունքում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպք։
Տնտեսավարողը չունենալով ջրօգտագործման թույլտվություն Վանաձոր-Շահումյան ավտոճանապարհի հարևանությամբ հոսող առվակից՝ խողովակաշարի միջոցով կատարել է ապօրինի ջրառ։
Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է, խողովակաշարը կապարակնքվել։
Նշանակվել են վարչական տուգանքներ։