Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են (տեսանյութ)

Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։
 
Այս պահին շինարարության մեջ ներգրավված է շուրջ 90 միավոր շինտեխնիկա։ Կապալառու կազմակերպության կողմից իրականացվում են հողային աշխատանքներ։
 
Նշենք‚ որ շինարարությունն այստեղ մեկնարկել է ընթացիկ տարվա մայիսից։
 
🔹Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով: