Բացել լրահոսը Փակել լրահոսը
GEV_0226-2
A A
Պաշտոնական

Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային 

Հայաստանն ու Հնդկաստանն ունեն փոխգործակցության լայն շրջանակ և ներուժ. Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային 

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը օգոստոսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային՝ քննարկելու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի  բարձրացնելու հեռանկարները:

Նախարար Հայրապետյանն ընդգծել է Հայաստանի և Հնդկաստանի միջև պատմական հարուստ կապերը՝ ընդգծելով ապագա համագործակցության հսկայական ներուժը: Նա նշել է, որ վերջին զարգացումները ցույց են տալիս բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ հարաբերությունների խորացման լայն հնարավորություններ:

Հանդիպման ընթացքում քննարվկել են գործընկերությունն ամրապնդելու նոր ուղիներ հատկապես թվայնացման, հետազոտությունների ու մշակումների (R&D), տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

Առանձնահատուկ ընդգծվել է միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդչային կոմպոնենտների նախագծման և արտադրության ոլորտներում երկու երկրների համագործակցության ընդլայնման և համատեղ նախաձեռնությունների իրականացման կարևորությունը։  

Հանդիպման ավարտին նշվել է, որ հայկական կողմը պատրաստակամ է նոր գործիքակազմով ու ռեսուրսներով հնդկական կողմի համապատասխան մասնագետների հետ քննարկելու ներկայացված առաջարկությունների ուղղությամբ  համագործակցության տարբերակները, ինչը կհանգեցնի ոլորտային գործակցության նոր ու արդյունավետ զարգացումների։