Բացել լրահոսը Փակել լրահոսը
001 (15)
A A
Պաշտոնական

Ժամանակավորապես կփակվի «Գարեգին Նժդեհ» ուղետար կամրջի 2-րդ երթևեկելի գոտու մի հատվածը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

 

Հարգելի  քաղաքացիներ,
«Գարեգին Նժդեհ» ուղետարի («Վստրեչի») կամրջի դեֆորմացիոն կարի վերանորոգմամբ պայմանավորված, 2-րդ երթևեկելի գոտու մի հատվածը 31.08.2024թ. մինչև 08.09.2024թ. փակ է լինելու: 
Աշխատանքների ընթացքում կնորոգվի դեֆորմացիոն կարը՝ բետոնացումով, որի ամրացման համար անհրաժեշտ է շուրջ մեկ շաբաթ: 
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը: