A
A
Տարբեր էկրանների առջև անցկացված ժամանակը կարող է բերել մի շարք բացասական հետևանքների․ ԱՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարարությունից հայտնում են․
Տարբեր էկրանների (հեռախոս, համակարգիչ, պլանշետ, հեռուստացույց) առջև անցկացված ժամանակը կարող է բերել մի շարք բացասական հետևանքների՝ քնի, տեսողության, կեցվածքի խանգարումներ, նոր ընկերներ ձեռքբերելու, շփման խնդիրների, էկրանից կախվածության և այլն:
Մինչև 2 տարեկան երեխաներն ուսումնասիրում են շրջապատող աշխարհը: Ուղեղը լավագույնս զարգանում է, երբ նա շփվում է, խաղում հասակակիցների ու ծնողների հետ: Նրանք դժվարանում են հասկանալ, թե ինչ են էկրանին տեսնում և ինչպես է այն առնչվում շրջապատող աշխարհին: Ուստի, մեդիայի օգտագործումը պետք է խիստ սահմանափակ լինի և միայն այն դեպքում, երբ մեծահասակը դիտում և զրուցում է երեխայի հետ:
2-5 տարեկան երեխաները կարող են էկրանային ժամանակն օգտագործել կրթական ծրագրեր դիտելով, ինչը հնարավորություն է տալիս զարգացնելու լեզվական, կարդալու և սոցիալական հմտությունները: Էկրանային թույլատրելի ժամանակահատվածն օրական առավելագույնը 1 ժամն է. ընտրե՛ք մեդիա, որը կլինի առավել ինտերկատիվ, տարիքին համապատսխան և կրթական: Երեխայի հետ միասին դիտե՛ք նյութերը:
5 տարեկանից բարձր, հատկապես դպրոցական երեխաները մեծանում են թվային մեդիայի աշխարհում: Մշտապես վերահսկե՛ք երեխայի կողմից օգտագործվող մեդիայի բովանդակությունը և ժամանակը, համոզվե՛ք, որ այն չի սահմանափակում երեխայի քունը, ընտանիքի հետ անցկացվող ժամանակահատվածը,ֆիզիկական ակտվությունը:
Դեռահասներն ունեն որոշակի անկախություն մեդիայի ընտրության և դիտման հարցում: Ուստի, ծնողներն առավելագույնս պետք է մասնակցեն նրանց թվային գրագիտության հարցում, սովորեցնեն ճիշտ ընտրել տեղեկատվության աղբյուրը: