Բացել լրահոսը Փակել լրահոսը
457156565_481744484821659_754993911353171553_n
A A
Պաշտոնական

Նուբարաշենի երկու բնակելի տնակներում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 27-ին, ժամը 21:30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշեն «Գ-7» թաղամասում այրվում է տնակ։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու բնակելի տնակներում:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։59-ին, մարվել՝ 23։26-ին։ Այրվել են տնակների (18 քմ և 27 քմ) փայտե երեսպատումը և գույքը։