Բացել լրահոսը Փակել լրահոսը
456971862_919538810210185_8616660453077991192_n
A A
Պաշտոնական

ՔՊ համաժողովը նշանակվել է 2025 թ.-ի սեպտեմբերի 20-ին

Օգոստոսի 27-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
Այդ մասին հայտնում են ՔՊ-ից։
 
Կուսակցության 7-րդ հերթական համաժողովը նշանակվել է 2025 թ.-ի սեպտեմբերի 20-ին։
 
Հաստատվել են Գյումրի, Վանաձոր, Ախուրյան, Քաջարան համայնքների և Երևանի Ավան, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք վարչական շրջանների՝ Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած 187 քաղաքացիների դիմումները։
 
Քննարկվել են կարգապահական բնույթի հարցեր։