Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ճապոնացի կամավորի զարմանքը, վրացական աղբն ու 26 մլն եվրո վարկը (տեսանյութ)

Աղբի տեղը աղբամանն է, բայց Բակուրիանիում (Վրաստան) տեղի ունեցած Էկոֆեստի արդյունքը ցույց է տալիս,որ շատերն այդ մասին մոռացել են։  Ճապոնացի կամավոր Մայ Օգիզավան ժպտում է հիմա, բայց մաքրման աշխատանքների ժամանակ ինչ-որ պահից ոչ թե զարմանում էր,այլ զայրանում:

«Ես չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ աղբը թափում և չեն հոգում այդ մասին»,-ասում է նա։

Բակուրիանում 346 կամավորներ 2 օրվա ընթացքում հավաքել են 86,500 լիտր աղբ: Այն տեղափոխվել է Խաշուրիի աղբավայր Բակուրիանի զարգացման գործակալության մաքրման ծառայության կողմից: Անցյալ տարի նույն տարածքում հավաքվել էր 230,000 լիտր թափոն:

Վրացական «Սադագի» կազմակերպությունը երկրորդ անգամ է կազմակերպում ԷկոՖեստ Բակուրանիում: Վրաստանում աղբի տեսակավորման պարտադիր պահանջ չկա դեռ, բայց Թբիլիսին սկսել է թափոնների կառավարման նոր համակարգի ներդրումը։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ֆինանսավորում է Վրաստանի առաջին քաղաքային կոշտ թափոնների մաքրման կայանի կառուցումը Թբիլիսիի Դիդի Լիլո աղբավայրում։ Համակարգի ամբողջական ներդրումը կտևի մոտ երեք տարի։

«Թբիլսերվիս» ընկերության փոխտնօրեն Դավիթ Բոդոկիան ասում է, որ դրա իրականացումը կլուծի ոչ միայն աղբի տեսակավորման խնդիրը, այլ նաև հարակից այլ հարցեր․ «Մենք կառուցելու ենք տեսակավորման գծեր՝ վերամշակելու աղբը և հետագայում այս վերամշակվող արտադրանքը վաճառելու համար»:

Մինչ այդ Վրաստանում ավելի քան 15 ընկերություններ արդեն սկսել են օգտագործել թափոնները որպես հումք։ Ծերովանիում «Թենե» սոցիալական ձեռնարկությունը պլաստիկից արտադրում է էկո-մալուխներ: «Թենե»-ն ամեն ամիս հավաքում է վեցից յոթ տոննա պլաստիկ: Մարդիկ միավորներ են վաստակում՝ պլաստիկ թափոններ բերելով: Այս միավորները կարող են օգտագործվել իրենց արտադրանքը գնելու կամ զեղչեր ստանալու համար:

Caucasus Environmental Knowledge Portal-ը հայտնում է, որ վրացիները տարեկան ստեղծում են միջինը 29000 տոննա պլաստիկ թափոն՝ ամբողջ թափոնների 14,9%-ը։ Կառավարության 2016-2030 թթ. թափոնների կառավարման ազգային ռազմավարության և գործունեության պլանի նպատակն է մինչև 2025 թվականը պլաստիկի 50 տոկոս վերամշակում:

Մանրամասները՝ տեսանյութում ( տեսանյութը անգլերեն է՝ հայերեն ենթագրերով)