Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Տոնոյանը գիտի, բայց չի ասի՝ ինչու իր հետ այդպես վարվեցին (տեսանյութ)

Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ թե՛ գնման պահին, թե՛ գնումից երկար ժամանակ հետո, թե՛ այսօր այդ հրթիռները կիրառման համար պիտանի են. դատավարությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

Դավիթ Տոնոյանը հույս հայտնեց, որ հրթիռների հարցով նոր փորձաքննություն կնշանակվի։

Նախկին նախարարը մեկ խնդրանք ուներ լրագրողների։ «Ինչը կապված է դատարանի հետ, բոլորդ պահանջեք, որ դատական նիստերը լինեն հրապարակային»,-ասաց նա և նշեց, որ ինքը դա ևս դատարանից պահանջում է։  

Հարցին, թե ինչու նրա հետ նման կերպ վարվեցին՝ պատասխանեց, որ գիտի, բայց չի ասի, թե ինչու։

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը գրեթե երեք տարի կալանավորված էր «անպիտան հրթիռների» գործով և օրերս է կալանքից ազատ արձակվել՝ 15 միլիոն դրամ գրավի դիմաց։

Նախկին նախարարը չի ընդունում մեղադրանքը և հայտարարել էր, որ իր նկատմամբ «թավշյա քաղաքական հետապնդում է իրականացվում»։