Բացել լրահոսը Փակել լրահոսը
Zenbook S 16
A A
Բիզնես

Նոթբուքերի նոր ստանդարտ․ Zenbook S 16՝ հզոր պրոցեսորով և արհեստական բանականության գործառույթներով

2024 թվականին ASUS-ը վերահաստատում է նորարարի համբավը՝ ներկայացնելով արհեստական բանականության տեխնոլոգիաներով առաջադեմ  նոթբուքեր։ Նոր  Zenbook S 16-ն այսպիսի սարքերից մեկն է: Նոր նոթբուքը համատեղում է բարձր արդյունավետությունը, ամրությունը և նրբագեղ դիզայնը:

Այսօր նորագույն տեխնոլոգիաների կիրառումը դարձել է անհրաժեշտություն։ ASUS-ը, որը միշտ առաջնագծում է, ներկայացնում է գերբարակ նոթբուքերի վերջին տեխնոլոգիաները, որոնք ապահովում են բարձր արտադրողականություն և արդյունավետություն: Այս հոդվածում կանդրադառնանք նոր պրոցեսորի առավելություններին և կդիտարկենք, ինչով է նոր նոթբուքը տարբերվում Zenbook շարքի նախորդ մոդելներից:

Թեթև և ամուր

Սկսենք նրանից, որ Ryzen AI 9 HX 370 չիպով և մեծ էկրանով նոթբուքի համար այս սարքն ունի անհավանական շարժունակություն։ Այն կշռում է ընդամենը 1,5 կգ, իսկ մոդելի հաստությունը՝ 1,19 մմ։

ASUS-ը թարմացրել է դիզայնը․ մաքուր գծեր և բրենդինգ կափարիչի վրա՝ առանց ավելորդ տարրերի: Բարակ և թեթև մոդելները նորություն չեն, հատկապես այս ապրանքանիշի համար։ Այնուամենայնիվ, այս նոթբուքով ASUS-ն առաջ է անցնում մրցակիցներից՝ ներկայացնելով նոր, երկարակյաց կերամիկական նյութ՝ Ceraluminum, որն ապահովում է ալյումինե կորպուսի ամրությունը, բայց ավելի փայլատ կերամիկական ծածկույթով:

Փայլատ մակերեսը հատկապես գեղեցիկ է նայվում նոթբուքի գույների հետ։ Արտադրողներն առաջարկում են երկու տարբերակ՝ սպիտակ (Scandinavian White) և մոխրագույն (Zumaia Grey): Ծածկույթը դիմացկուն է, նոթբուքի վրա չեն մնում մատնահետք, այն պաշտպանված է մաշվածության դեմ:

Ստեղնաշարի ստեղները բավականաչափ մեծ են՝ 1,4 մմ սեղման խորությամբ՝ հարմարավետ մուտքագրելու համար: Այս տարվա նորույթն է հատուկ Copilot+ ստեղը՝ AI-ի հնարավորություններից ավելի հեշտ օգտվելու համար: Թարմացված թաչփադն ավելի մեծ է, քան նախորդ մոդելներում: Սահուն թաչփադի օգնությամբ կարող եք հեշտությամբ կառավարել էկրանի պայծառությունն ու ձայնը:

Նորագույն պրոցեսոր

Հիմա դիտարկենք նոթբուքի ուղեղը՝ AMD Ryzen-ի նոր պրոցեսորը: Zenbook S 16-ը ինտեգրում է AI-ը՝ որպես համակարգի անբաժանելի մաս: Դրա հիմքում ընկած է AMD Ryzen™ AI 9 HX 370 պրոցեսորը, որն ապահովում է տպավորիչ արտադրողականություն, հատկապես AI առաջադրանքներում՝ հասնելով վայրկյանում ավելի քան 80 տրիլիոն գործողությունների (TOPS):

Համակցված 32 ԳԲ RAM-ի և մինչև 2 ՏԲ SSD պահեստի (PCIe 4.0) հետ, այս պրոցեսորով  գերբարակ Zenbook S 16-ն ապահովում է այնպիսի արտադրողականություն, որն անհրաժեշտ է ամենաբարդ առաջադրանքներ կատարելու համար:

Բարակ կորպուսում տեղավորվել է երկու օդափոխիչ, գոլորշու խցիկ, ջերմության բաշխման և ցրման համար նախատեսված գրաֆիտի թերթիկ և երկրաչափական դիզայնով օդափոխման ցանց: Երկու օդափոխիչներն ապահովում են արդյունավետ հովացում՝ ջերմությունը հավասարաչափ բաշխելով ամբողջ համակարգով: Թեթև առաջադրանքներ կատարելիս նոթբուքը գրեթե անաղմուկ է դառնում (25 դԲ-ից պակաս):

Zenbook S 16-ը հագեցած է բարձր արագությամբ  32 ԳԲ ծավալով երկալիքային LPDDR5X հիշողությունով (առավելագույն կոնֆիգուրացիայում): Այսպիսով, այն հիանալի է աշխատում բազմաֆունկցիոնալ և ռեսուրսներ պահանջող հավելվածներում: Տվյալները պահելու համար Zenbook S 16-ն օգտագործում է արագ PCIe M.2 SSD կուտակիչ՝ 1 կամ 2 ՏԲ հզորությամբ:

Շարժունակություն

ASUS Zenbook S 16-ի հիմնական առավելություններից մեկը մարտկոցի երրար կյանքն է: Նոթբուքը հագեցած է հզոր 78 Վտ/ժ հզորությամբ մարտկոցով։ Արտադրողները խոստանում են մինչև 20 ժամ առանց վերալիցքավորման անհրաժեշտության աշխատանք: Լիցքավորման ցիկլերի թիվն 1000-ից հասել է 1200-ի: Բացի դրանից, ընդամենը 49 րոպեում Zenbook S 16-ը լիցքավորվում է մինչև 60%։

Օպտիմալ օգտագործման համար կարող եք օգտվել MyASUS հավելվածից, որտեղ հնարավոր է կառավարել մարտկոցը՝ մուտք գործելով կարգավորումներ: Այն թույլ է տալիս  լիցքավորման մակարդակը պահել 80%-ի վրա՝ մինչև լիովին լիցքավորված նոթբուքի կարիք ունենաք:

Բարձրորակ պատկեր և ձայն

Zenbook S 16-ը առանձնանում է ոչ միայն իր հզոր պրոցեսորով, այլև իր պատկերով և ձայնի որակով: Այն ունի 16 դյույմանոց ASUS Lumina OLED էկրան՝ 3K կետայնությամբ և 120 Հց թարմացման արագությամբ:

Գրաֆիկական դիզայն, ֆոտո և վիդեո խմբագրում. այս բոլոր առաջադրանքները պահանջում են գույների հստակ ցուցադրում: OLED տեխնոլոգիան ծածկում է DCI-P3 գունային տարածության 100%-ը: Այն իդեալական լուծում է պրոֆեսիոնալ գրաֆիկայի և մուլտիմեդիա նախագծերի համար, քանի որ երաշխավորում է հարուստ, ճշգրիտ գույներ:

Դիսփլեյը հավաստագրված է Pantone-ի և TUV Rheinland-ի կողմից, ինչը հաստատում է դրա բարձր գունային ճշգրտությունը և վնասակար կապույտ լույսի նվազումը 70%-ով: Այս նոթբուքով կարելի է բարձր որակով ֆիլմեր դիտել, քանի որ բարձր ցայտագունությունը (1,000,000:1) և չափազանց ցածր արձագանքման ժամանակը (0,2 մվ) պատկերը դարձնում են հստակ և իրատեսական:

Zenbook S 16-ի ձայնային համակարգը նույնքան լավն է, որքան պատկերը: Նոթբուքը հագեցած է վեց բարձրախոսներով, որոնք հավաստագրված են harman/kardon-ի կողմից: Այս համակարգը թույլ է տալիս վայելել երաժշտություն, տեսազանգեր և մուլտիմեդիա բովանդակություն՝ ձայնի բարձր որակի պայմաններում:

AI գործառույթներ

Zenbook S 16-ը նոր Copilot+ ստանդարտով համակարգիչ է, որի հիմնական բաղադրիչներն են հատուկ AI արագացուցիչը, Windows օպերացիոն համակարգի մակարդակով AI տեխնոլոգիաների աջակցությունը և արհեստական բանականության վրա հիմնված ASUS հավելվածները: Օրինակ, նոթբուքը ներառում է StoryCube հավելվածը՝ լուսանկարներ և տեսանյութեր որոնելու և դասակարգելու համար։ Այստեղ կան նաև անվտանգության ու ձայնի որակի բարելավման համար նախատեսված ներկառուցված հավելվածներ։ AiSense AI վեբ-տեսախցիկը աջակցում է ադապտիվ մթնեցմանը, իսկ ASUS AI Noise Cancelation-ը թույլ է տալիս զանգեր և տեսահոլովակներ կատարել հեռավար աշխատանքի դեպքում: Ինչպես արդեն նշել ենք, նոթբուքը հագեցած է վիրտուալ օգնականի ստեղով, որը կարող է պատասխանել օգտատերերի հարցերին։

Բացի դրանից, AI գործառույթների լայն շրջանակը հասանելի կլինի Windows-ի ապագա թարմացումից հետո: Օրինակ, նոթբուքը կունենա խելացի որոնման Recall հավելվածը, Live Captions-ը՝ ենթագրերի թարգմանությունը տարբեր լեզուներից, նկարչական օգնական Cocreator-ը և շատ ավելին:

Ունիվերսալ սարք

Այս նոթբուքում ASUS-ը ներկայացրել է առաջադեմ տեխնոլոգիաներ և նոր դիմացկուն նյութեր: 12 միջուկով AMD Ryzen™ AI 9 HX 370 պրոցեսորն ապահովում է բացառիկ արտադրողականություն մի շարք մեծ ռեսուրս պահանջող առաջադրանքների համար: Միևնույն ժամանակ, իր փոքր չափսերի և երկար աշխատող մարտկոցի շնորհիվ նոթբուքը  աներևակայելի մոբիլ սարք է։

Zenbook S 16-ն օօժտված է ունիվերսալ սարքի բոլոր հնարավորություններով՝ սկսած անհավատալի արտադրողականությունից և գրաֆիկայից մինչև մարտկոցի երկար կյանք և տպավորիչ դիզայն: Այս նոթբուքը հիանալի լուծում է աշխատանքի և ժամանցի համար մեծ էկրանով սարք փնտրողների համար։