A
A
Առաջիկայում նախատեսվում է ազնվացեղ եղջերուների երկրորդ խմբի բացթողումը դեպի բնություն
Աջակցիր «Ա1+»-ինՇրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան գրասենյակի տնօրեն Լևոն Աղասյանին, «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի Պահպանվող տարածքների և կենսաբազմազանության բաղադրիչի ղեկավար Կարեն Մանվելյանին և «Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրի» ղեկավար Մհեր Սադոյանին։
Նախարարի տեղակալը գործընկերների հետ քննարկել է նախարարության և կառույցի համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ «Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնի» արդյունավետ գործունեությանը առնչվող հարցեր և առաջիկայում նախատեսվող ազնվացեղ եղջերուների երկրորդ խմբի դեպի բնություն բացթողնման միջոցառումը։
Հիշեցնենք, որ եղջերուների առաջին խումբը՝ երեք եղջերու բաց է թողնվել իր բնօրրան՝ Դիլիջանի անտառ 2022 թվականին։
«Դիլիջան» ազգային պարկի Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում վերջին ամիսներին ծնվել է 7 ձագ: Կենտրոնում այժմ կա 43 եղջերու և այս տարի աշնանը նախատեսվում է բնություն բաց թողնել տասը եղջերու։
Նախարարի տեղակալը խնդրել է գործընկերներին պատշաճ նախապատրաստվել իրադարձությանը և անել հնարավորը, որպեսզի բնության մեջ հայտնված կենդանիների կյանքին որևէ վտանգ չսպառնա։