Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկան» կհանդիպի նորվեգական թիմի հետ

Սպորտ
7f089c4266ad94ead7989856bc6679c9

Այսօր հայտնի դարձան Հայաստանի ֆուտբոլային ակումբների մրցակիցները 2011-12 թթ եվրոգավաթների մրցաշարերում:

ՈՒԵՖԱ-ի նստավայրում կայացած վիճակահանության արդյունքներով չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում հանրապետության չեմպիոն Երեւանի «Փյունիկը» կհանդիպի Չեխիայի չեմպիոն «Վիկտորիայի» հետ: Որակավորման այս փուլի առաջին հանդիպումները տեղի կունենան հուլիսի 12-13-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 19-20-ին:

Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլում Երեւանի «Բանանցը» ուժերը կչափի Վրաստանի այս տարվա բրոնզե մեդալակիր «Մետալուրգի» (Ռուսթավի) հետ։ Երեւանի
«Ուլիսի» մրցակիցը Հունգարիայի բազմակի չեմպիոն «Ֆերենցվարոշն» է, որը անցած մրցաշրջանում նույնպես գրավել է 3-րդ տեղը:

Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլում Հայաստանի գավաթակիր «Միկան» կմրցի Նորվեգիայի "Վոլերենգեն" թիմի հետ: