Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Մկրտչյանը վաստակել է 2 միավոր

Սպորտ
e10cfee0ed41e85e1bdd484ffe5e0898

Բուդապեշտում ընթացող շախմատի Դյորդ Մարքսի հուշամրցաշարի կանանց մրցումներում Հայաստանի գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը երեք տուրից հետո վաստակել է 2 միավոր եւ Ալինա Կաշինսկայայի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Մեր շախմատիստուհին միակն է, որ պարտություն չի կրել մրցաշարում: Նա մեկ խաղում հաղթել է (Իլդիկո Մադլ ), իսկ երկուսն ավարտել է ոչ-ոքի (Աննա Ռուդոլֆ, Աննա Շարեւիչ):

Այսօր Լիլիթ Մկրտչյանը սեւ խաղաքարերով կհանդիպի Էսթեր Դուդաշի հետ, որը 3 տուրից հետո վաստակել է 1 միավոր: