Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեւորգ Հարությունյանը հավասարվեց առաջատարներին

Սպորտ
b131d3cc8f251bfd9ff696ca94b710aa

Վորոնեժում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում հաջող է հանդես գալիս Հայաստանի գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը:

6-րդ եւ 7-րդ տուրերում մեր շախմատիստը հաղթեց համապատասխանաբար Ալեքսանդր Ժյուրիխին եւ Ալեքսեյ Ալեքսանդրովին, վաստակեց 5,5 միավոր եւ հավասարվեց մյուս 4 առաջատարներին: Մեր մյուս շախմատիստ Զավեն Անդրիասյանը 5 միավորով բաժանում է 6-11-րդ տեղերը:

Հայաստանը ներկայացնող երկու շախմատիստուհիներից առայժմ առավել հաջող է հանդես գալիս Լիլիթ Գալոյանը, ով իր ակտիվում ունի 4 միավոր: Նրանից կես միավոր քիչ է վաստակել Նելլի Աղինյանը: