Հայաստանի հավաքականը մեկնեց Բուլղարիա
Հունիսի 20-ին Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը մեկնեց Բուլղարիա: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մեր պատանի ֆուտբոլիստները հունիսի 21-25-ը Պրավեց քաղաքում կմասնակցեն միջազգային մրցաշարի` չորս հավաքականների մասնակցությամբ:
Մեր ընտրանու մրցակիցները կլինեն Ռումինիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Բուլղարիայի այդ տարիքային հավաքականները:
Հայաստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը այդ նպատակով թիմ է հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Մարտին Գեւորկյան «Կռիլյա Սովետով», Ռուսաստան
Հովհաննես Ղազարյան «Բանանց»
Պաշտպաններ
Համլետ Ասոյան «Փյունիկ»
Ռոբերտ Դարբինյան «Կոնոպլյովի անվան ակադեմիա», Ռուսաստան
Սերոբ Գրիգորյան «Կոնոպլյովի անվան ակադեմիա», Ռուսաստան
Արման Ղազարյան «Բանանց»
Վահան Ադլոյան «Բանանց»
Նարեկ Պետրոսյան «Բանանց»
Հայկ Մարգարյան «Փյունիկ»
Կիսապաշտպաններ
Էդուարդ Ավագյան «Բանանց»
Գեղամ Թումբարյան «Բանանց»
Սարգիս Շահինյան «Միկա»
Արտյոմ Սիմոնյան «Զենիթ», Ռուսաստան
Նաիրի Մինասյան «Բանանց»
Նորայր Տիգրանյան «Զենիթ»
Դավիթ Մուրադյան «Բանանց»
Հարձակվողներ
Արամայիս Քյոսայան «Բանանց»
Վարդան Բակալյան «Փյունիկ»