Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջատարը չկարողացավ հաղթել

Սպորտ
da5a88d82c2f840c9243939ebca454e2

Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 13-րդ տուրում մրցաշարի առաջատար Կապանի «Գանձասարին» չհաջողվեց սեփական հարկի տակ հաղթել Դիլիջանի «Իմպուլսին»: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի` 0:0:

Այդ արդյունքը ձեռնտու էր երկրորդ տեղում ընթացող «Ուլիսին», որը «Միկայի» հետ խաղում հաղթելու դեպքում կրկին կստանձներ առաջատարի դերը: Սակայն Սեւադա Արզումանյանի սաները պարտվեցին մրցակցին եւ նահանջեցին 3-րդ տեղ: Հարկ է նշել, որ սա «Միկայի» առաջին խաղն էր նորանշանակ գլխավոր մարզիչ Էդուարդ Մարգարովի ղեկավարությամբ:

«Փյունիկը» իր հարկի տակ ի հաշիվ Էդգար Մանուչարյանի 11 մ խփած միակ գոլի մեծ դժվարությամբ հաղթեց «Արարատին»` 1:0: Հանրապետության չեմպիոնը վաստակած միավորներով հավասարվեց «Ուլիսին», սակայն լրացուցիչ ցուցանիշներով բարձրացավ 2-րդ տեղ:

«Շիրակ» - «Բանանց» հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի` 1:1:

Մրցաշարային աղյուսակ

1. Գանձասար 13 26
2. Փյունիկ 13 24
3. Ուլիս 13 24
4. Միկա 13 18
5. Իմպուլս 13 18
6. Շիրակ 13 13
7. Բանանց 13 12
8. Արարատ 13 6

14-րդ տուր
25 հունիսի
Իմպուլս - Ուլիս 19:00
Բանանց - Գանձասար 19:00
26 հունիսի
Արարատ - Շիրակ 19:00
Միկա - Փյունիկ 19:00