Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» մնաց առանց ռմբարկուների

Սպորտ
1251fc5807231e17e5e6efc24cb8d847

Դոնեցկի «Մետալուրգի» կազմը համալրվեց Հայաստանի հավաքականի եւս երկու ֆուտբոլիստներով:

Ուկրաինական ակումբը երեկ 3 տարվա պայմանագիր է կնքել մեր ազգային թիմի եւ Երեւանի «Փյունիկի» կիսապաշտպաններ Գեւորգ Ղազարյանի ու Մարկոս Պիզելիի հետ:

Հիշեցնենք, որ Դոնեցկի «Մետալուրգում» այս տարվա մարտից հանդես է գալիս նաեւ Հայաստանի հավաքականի հենակետային կիսապաշտպան Կարլեն Մկրտչյանը:

Այս տեղափոխություններից հետո Երեւանի «Փյունիկը» փաստորեն զրկվեց իր հարվածային ուժից, քանի որ Մարկոսն ու Գեւորգ Ղազարյանը անցած տարի 16-ական գոլով ճանաչվել էին Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուներ:

«Ա1+»-ի լրագրողի այն հարցին, արդյո՞ք այդ տրանսֆերի պատճառով «Փյունիկը» չի կորցնի իր ներուժը ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի մեկնարկից առաջ, թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ասաց.

«Համաձայն եմ, սակայն հիմա այսպես է: Մեր առաջին խնդիրը դա է: Հիմա տրանսֆերի ժամանակն է: Եթե նրանք այս պահը կորցնեն եւ չգնան, կմնան այստեղ եւ իրենց համար ավելի վատ կլինի: Մենք խաղացողին չենք ցանկանում վնաս տալ: Եթե նա հասնում է մի մակարդակի, ապա պետք է տեղափոխվի ավելի բարձրակարգ թիմ»,-ասաց նա: