A
A
Փարիզ-2024. Սլավիկ Գալստյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ
Աջակցիր «Ա1+»-ինՓարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը (67 կգ) տարավ երկրորդ հաղթանակը և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր, Եվրոպայի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Գալստյանը երկրորդ գոտեմարտում 2-2 հաշվով հաղթեց ֆրանսիացի Մամադասա Սիլային։