A
A
Փարիզ-2024. Մալխաս Ամոյանը կպայքարի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը իր առաջին իսկ Օլիմպիական խաղերում դուրս եկավ եզրափակիչ:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի «Champ-de-Mars Arena»-ում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Մալխաս Ամոյանը մրցեց Ճապոնիան ներկայացնող Նաո Կուսակայի հետ: Ամոյանը զիջեց 3:1 հաշվով և գոտեմարտ կանցկացնի բրոնզե մեդալի համար:
Ավելի վաղ` նախորդ երկու գոտեմարտերում Ամոյանը հաջորդաբար գերազանցել էր Ֆինլանդիայի և Իրանի ներկայացուցիչներին: 77 կգ քաշային կարգի երրորդ տեղի համար գոտեմարտերը կկայանան օգոստոսի 7-ին և կմեկնարկեն Երևանի ժամանակով 20:15-ին:
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1197179