A
A
Հայաստան - Վրաստան` 3:1
Հայաստանի մինչեւ 16 տարեկան ֆուտբոլիստների հավաքականն այսօր երկրորդ ընկերական խաղն անցկացրեց Վրաստանի այդ տարիքային թիմի հետ: Հանդիպումն ավարտվեց մեր պատանի խաղացողների հաղթանակով` 3:1:
Հաշիվը նախ բացել է վրացի Գիորգի Խարաիշվիլին, իսկ երկրորդ խաղակեսում գոլերի հեղինակ են դարձել մեր ֆուտբոլիստները` Էդուարդ Ավագյանը, Նորայր Տիգրանյանը եւ Վարդան Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ թիմերի միջեւ կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 0:0:
Այս խաղով Հայաստանի մինչեւ 16 տարեկան ֆուտբոլիստների հավաքականն ավարտեց Հանքավանի մարզաբազայում անցկացրած ուսումնամարզական հավաքը: