Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կվաստակի՞ 8 մլն եվրո

Սպորտ
4ae35cb3aaf7453664874cc08e37247f

Ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնության եզրափակիչ փուլում հանդես եկող 16 հավաքականներից յուրաքանչյուրը միայն մասնակցության համար կստանա 8 մլն եվրո պարգեւավճար: Այսօր նման որոշում է կայացրել ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն:

Դա նշանակում է, որ եթե Հայաստանի հավաքականին հաջողվի մտնել եզրափակիչ փուլ, իսկ մեր թիմը տեսականորեն դեռ ունի նման հնարավորություն, ապա ՀՖՖ-ն կլորիկ գումար կստանա ՈՒԵՖԱ-ից:

Խմբային փուլում ոչ-ոքիի խաղալու համար թիմերը կվաստակեն 500 հազարական եվրո, իսկ հաղթող հավաքականը կհարստանա 1 մլն եվրոյով:

Կպարգեւատրվեն նաեւ խմբերում 3-րդ տեղը գրաված թիմերը (1 մլն), 1/4 եւ 1/2 եզրափակիչ փուլերի մասնակիցները (համապատասխանաբար 2 եւ 3 մլն): Առաջնության հաղթողը կվաստակի 7,5 մլն եվրո, իսկ պարտվող թիմը` 4,5 մլն: