Բացել լրահոսը Փակել լրահոսը
78
A A
Հասարակություն

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը հանդիպել է Դադիվանքը, Գանձասարը և Խաթրավանքը աղվանական ներկայացնող վատիկանյան լրատվամիջոցի տնօրենին

2024թ. օգոստոսի 1-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանը հանդիպում է ունեցել “L’Osservatore Romano” վատիկանյան լրատվամիջոցի տնօրեն, գլխավոր խմբագիր Անդրեա Մոնդայի հետ: Հայտնում է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել է քրիստոնեական ընդհանուր ժառանգության մաս հանդիսացող հայկական պատմամշակութային, քրիստոնեական հարուստ ժառանգության հանրահռչակման, դրան սպառնացող վտանգների վերաբերյալ իրազեկվածության ուղղությամբ հետագա համագործակցությունը։ Ա
 
Այս առումով ընդգծվել է, թե որքան կարևոր է, որ երբեք չխեղաթյուրվեն մշակութային ժառանգության և պաշտամունքի վայրերի ինքնությունը, ինչպես նաև պատմական փաստերը, որոնք անհերքելի են և ճանաչված միջազգային հանրության, այդ թվում՝ գիտական ​​հանրության կողմից:
 
Հիշեցնենք` Վատիկանի “L'Osservatore Romano” պաշտոնաթերթը վերջերս հրատարակեց մի հոդված՝ "A Khudavang, Ganjasar e Khatiravang Monasteri tra le nuvole" վերնագրով («Դադիվանքը, Գանձասարը և Խաթրավանքը ամպերի մեջ»), որտեղ հայկական ժառանգության կարևորագույն հուշարձանները՝ Դադիվանքը, Գանձասարը և Խաթրավանքը ներկայացվում են որպես աղվանական ժառանգություն։