Բացել լրահոսը Փակել լրահոսը
561189
A A
Քաղաքականություն

Տեղի է ունեցել Էրդողան-Բայդեն հեռախոսազրույց

Օգոստոսի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել, գրում է Ermenihaber.am-ը։

Թուրքիայի նախագահականի հաղորդմամբ՝ քննարկվել են Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները, Գազայի հարցը, Անկարայում իրականացված գերիների փոխանակումը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները։

Էրդողանն ամերիկացի գործընկերոջ հետ զրույցում նշել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունը հրադադարի և խաղաղության չի ձգտում: 

Բացի այդ, նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի անդամները Նեթանյահուին քաջալերող ծափահարություններով Թուրքիայում խորը հիասթափություն են առաջացրել:

«Իսրայելն աշխատում է, որ Գազայի հրդեհը տարածի ողջ տարածաշրջանում»,-հավելել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահի օրակարգից դուրս չի մնացել նաև հուլիսի 31-ին Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղաքական թևի առաջնորդի թեհրանյան սպանությունը:

«ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի դեմ ստոր սպանությունը հարված է հասցրել հրադադարի ջանքերին»: 

 

Էրդողանը նշել է նաև, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացման համար Թուրքիան անում է հնարավորը և շարունակելու է անել։

Բայդենը շնորհակալություն է հայտնել Էրդողանին գերիների փոխանակումն անխնդիր կերպով իրականացնելու համար: