Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միշել Պլատինին ընդառաջեց հայրենակիցներին

Սպորտ
5418d7d2320a7318c01b44deb22959d0

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան ստացել է ՈՒԵՖԱ-ից թույլտվությունը, ըստ որի 2016 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ կարող է օգտագործել 11 մարզադաշտ` նախատեսված 9-ի փոխարեն:

Դա նշանակում է, որ մրցաշարը կընդունեն նաեւ Թուլուզն ու Սենտ-Էտյենը, որոնք նույնպես խաղեր անցկացնելու հայտ էին ներկայացրել, սակայն հետո դուրս էին բերվել առաջնության կազմկոմիտեի կողմից:

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին այդ առիթով ասել է, որ իրենք ընդունել են Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի այդ առաջարկը, քանի որ 2016 թվականին մրցաշարին մասնակցելու են 24 հավաքականներ, իսկ խաղերի քանակը 20-ով ավելանալու է: Հիշեցնենք, որ Միշել Պլատինին ծննդով Ֆրանսիայից է, իսկ իր ֆուտբոլային տարիների հիմնական մասն անցկացրել է Սենտ-Էտյենի համանուն թիմում:

Այդպիսով, վերը նշված երկու քաղաքներից բացի Եվրո-2016-ի խաղերը տեղի կունենան նաեւ Փարիզում (հայտավորել է 2 մարզադաշտ), Նանսիում, Լիլում, Լիոնում, Մարսելում, Լանսում, Բորդոյում եւ Նիսում: