A
A
Ջերմուկում մեկնարկեց Ասրյանի հուշամրցաշարը
Ջերմուկում մեկնարկեց միջազգային գրոսմայստեր, օլիմպիական խաղերի չեմպիոն Կարեն Ասրյանի հերթական` 4-րդ հուշամրցաշարը:
Առաջին տուրն աչքի ընկավ անհաշտ մրցապայքարով: Կայացած 35 պարտիաներից 23-ն ավարտվեց կողմերից մեկի հաղթանակով:
Հուշամրցաշարը վստահ սկսեցին մեր գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Քոթանջյանը, Արթուր Չիբուխչյանը, Արա Մինասյանը, Արման Փաշիկյանը, Արտաշես Մինասյանը եւ Հրայր Սիմոնյանը:
Այսօր տեղի կունենան 2-րդ տուրի պարտիաները: